Ավագանու որոշում N 94
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 24 հունիսի 2025 թվականի N 94 | ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.206ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ /ՎԿԱՅԱԿԱՆ N02052025-11-0057, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 11-022-0115-0006/ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գոռ Արարատի Եսայանը /դիմում թիվ 2095, 30․05․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.206հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 02052025-11-0057, կադաստրային ծածկագիր 11-022-0115-0006/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.206 հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 02052025-11-0057, կադաստրային ծածկագիր 11-022-0115-0006/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս և պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -14 ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԳՈՀԱՐ ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|