17.04.25
Շնորհակալ ենք մեր քաղաքի անունը բարձր պահելու և ազգային նվագարանների մշակույթը տարածելու համար. Արթուր Ճաղարյան
|
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն շնորհակալագրեր է հանձնել Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի սան Ռոմա Մելիքբեկյանին, դպրոցի ուսուցիչներ՝ Դավիթ Մարտիրոսյանին և Նարինե Հակոբյանին: Ռոմա Մելիքբեկյանն ուսման ողջ ընթացքում փայլել է բացառիկ առաջադիմությամբ և այժմ շվիի անզուգական կատարումներով հանդես է գալիս ՀՀ տարբեր քաղաքներում: Հանդիպման ընթացքում Արթուր Ճաղարյանը երախտիքի և գովեստի խոսքեր հղեց դպրոցի տնօրինությանը և անձնակազմին՝ մշակույթի ոլորտում Իջևան քաղաքի անունը մշտապես բարձր պահելու համար: Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համանքապետին՝ դպրոցի խնդիրներին աջակցելու համար: «Չի եղել մի դեպք, երբ դիմենք Ձեզ և չստանանք ...
Մանրամասն |
|
16.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
|
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը:Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ...
Մանրամասն |
|
11.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ստորագրեցին երկկողմ հուշագիր
|
Սպանդարյան 1 և 2 շենքերի բակերի սալարկման և բարեկարգման ծրագրի իրականացման շրջանակներում Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ստորագրեցին երկկողմ հուշագիր։Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիայով։ Ընդհանուր արժեքը` 82304552 դրամ, համայնքի ներդրումը` 20576138 դրամ։ Համայնքի մասնաբաժինը հատկացվելու է ԵՊՀ ԻՄ կողմից։Հիշեցնենք, որ տվյալ շենքերի բակերը որպես տանիք են ծառայում ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների մասնաշենքի համար։
|
|
08.04.25
Անհրաժեշտ են փորձագետներ
|
Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում հայաստանում – փուլ 2» ծրագրով իրականացվող «Միջհամայնքային համագործակցության» դրամաշնորհի շրջանակներում կան թափուր հաստիքներ:Ծառայության անվանումը՝ Տուրիզմի փորձագիտական ծառայությունների մատուցումԱշխատանքի տևողությունը՝ 6 ամիսՊահանջներ մասնակցին.Մասնակիցը պետք է՝• լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),• ունենա միջազգային ծրագրերում ներգրավվածության փորձ,• ունենա զբոսաշրջության ոլորտում համապատասխան փորձ:Հայտերի ներկայացման կարգըՀետաքրքրված ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է իրենց ինքնակենսագրականներն ուղարկեն Ijevancity@mail.ru էլեկտրոնային ...
Մանրամասն |
|
07.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի կանայք,մայրեր, քույրեր և դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:Հայ կինը բոլոր ժամանակներում էլ եղել է ընտանիքի հենասյունն ու ազգային լավագույն արժեքների կրողը: Միաժամանակ պետք է նշեմ, որ մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել նաև հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները: Մայրության տոնի կապակցությամբ` առանձնահատուկ երախտիքի և խոնարհումի խոսքեր եմ ուզում հղել մեր որդեկորույս ու հերոսածին մայրերին: Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև: Ոչինչ չի կարող սփոփել ձեր ցավը, ուստի ձեզ համբերություն և մեծ ուժ եմ մաղթում: Հավատ եմ մաղթում՝ վաղվա օրվա նկատմամբ: Վստահ եղեք, որ միասին մենք դեռ կերտելու ենք ձեր որդիների երազած հայրենիքը : Կրկին ...
Մանրամասն |
|
02.04.25
Տեղի է ունեցել բադմինթոնի բաց առաջնություն
|
Տեղի է ունեցել բադմինթոնի բաց առաջնություն, որին մասնակցել են 40 մարզիկ֊մարզուհիներ ՀՀ տարբեր համայնքներից։ Մրցաշարին հաջող են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սաները` նվաճելով տարբեր հարգի մեդալներ։ Հաղթողները համայնքապետարանի կողմից պարգևատրվել են գավաթներով և պատվոգրերով։
|
|
25.03.25
Արթուր Ճաղարյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
|
Այսօր` Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, լրատվամիջոցների ներկայությամբ, հանդես է եկել հրապարակային հաշվետվությամբ։ Համայնքի ղեկավարը մանրամասն ներկայացրել է այն աշխատանքները,որոնք իրականացվել են 2024 թվականին։ Հանդիպումը միտված է եղել ներկայացնելու ոչ միայն համայնքապետարանի բաց և թափանցիկ աշխատանքը,այլև աշխատանքների ողջ ծավալը` ըստ համապատասխան ոլորտների:Հանդիպման ավարտին Արթուր Ճաղարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |