07.10.25
Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը` «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարում գրավել է պատվավոր երրորդ տեղը
|
Կարևորելով մատաղ սերդի առողջ ապրելակերպի և սպորտի մասսայականացման անհրաժեշտությունը`Արթուր ճաղարյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել թիմի անդամներ Միքայել Բաղմանյանին, Էլենա Բաղմանյանին և նրանց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Միշա Բաղինյանին։
|
|
05.10.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
|
Սիրելի ուսուցիչներ,Իջևան համայնքի ավագանու անդամների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Դուք եք սովորեցնում ինչպես երկիր սիրել ու պետություն կառուցել, ինչպես քաղաքացի դառնալ ու զինվոր լինել:Դուք իրականացնում եք անչափ կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:Վստահ եղեք, որ մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը եւ պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան` կրթության ոլորտում առկա խնդիրները միասին լուծելու համար:Կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին և կրթության բնագավառի աշխատողներին: Խաղաղություն ...
Մանրամասն |
|
04.10.25
Հոկտեմբերի 4֊ին լրանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում զոհված ոստիկանների մահվան 5-րդ տարելիցը
|
Հոկտեմբերի 4֊ին լրանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում զոհված ոստիկանների մահվան 5-րդ տարելիցը։Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը,իրավապահ կառույցների ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
|
|
03.10.25
100-ամյակը բոլորած տատիկները` համայնքապետարանի ուշադրության կենտրոնում
|
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ` Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքար և Իջևան բնակավայրների 100-ամյակը բոլորած տարեցներին։Գանձաքարցի Վարդուհի Հակոբյանին և Իջևանի բնակիչ Ֆրանգիզ Բեջանյանին Կարեն Ղալթախչյանը մաղթեց առողջություն՝ ընդգծելով, որ նման մարդիկ համայնքի իրական հարստությունն են։Տարեցները և նրանց հարզատներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին այցի և ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ համայնքի ղեկավարության հոգատար վերաբերմունքը նրանց համար մեծ խրախուսանք է։
|
|
29.09.25
Մասնակցեք համայնքի կառավարմանը` առաջարկելով ձեր գաղափարները
|
Հարգելի քաղաքացիներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու հանրային քննարկման, որը նվիրված է մասնակցային բյուջետավորման գործընթացի նախնական գնահատման փուլն անցած առաջարկներին։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախնական փուլն անցած գաղափարների իրականացման հնարավորություններին և արդյունավետությանը։ Վայր՝ ք․ Իջևան, պատկերասրահի շենքի նիստերի դահլիճ։ Օր` 03.10․2025թ Ժամը` 15:00։
|
|
26.09.25
Տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը
|
|
|
22.09.25
Հարգանքի տուրք` Ազատամարտիկների հրապարակում
|
Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 34-ամյակը: Հավերժ փառք և խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |