16.06.25
Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը
|
Ծրագիրը կիրականացվի Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում: Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։Նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ։Ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։Ցանկացողները մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ...
Մանրամասն |
|
13.06.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը
|
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։Համայնքապետը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Չեխիայի միջև զարգացող հարաբերությունները:Պետր Պիրունչիկն իր խոսքում նշեց,որ հիացած է Իջևանի բնությամբ և քաղաքի ծառուղիներով: Դեսպանը նաև երախտիքի խոսք հղեց ջերմ ընդունելության համար:Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ստեղծել համագործակցության նոր հարթակներ` երկու երկրների միջև:Դեսպանը համայնքապետի ուղեկցությամբ շրջել է Իջևան քաղաքի զբոսայգում: Պատվիրակության անդամները նաև այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր,ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանների հիշատակին տեղադրված ...
Մանրամասն |
|
12.06.25
Արթուր Ճաղարյանը հավաստագրեր և խրախուսական նվերներ է հանձնել «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի
մասնակիցներին և հաղթողներին
|
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հավաստագրեր և խրախուսական նվերներ է հանձնել ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Հայաստանի համայնքների միության ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրով հայտարարված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի մասնակիցներին և հաղթողներին։Մրցույթին մասնակցել են «Իջևանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ֊ի,«Ազատամուտի արվեստի դպրոց» ՀՈԱԿ֊ի,«Այգեհովիտի մշակույթի տուն» ՀՈԱԿ֊ի,«Գանձաքարի մշակույթի տուն» ՀՈԱԿ֊ի և «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները։
|
|
09.06.25
Կիրանցում անցկացվեց «Աբգար Նազարյանի Գավաթ» դպրոցական մրցաշարը։
|
Կիրանց բնակավայրում տեղի ունեցավ «Աբգար Նազարյանի Գավաթ» դպրոցական մարզական մրցաշարը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հիշատակին։Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գեղամ Նազարյանը և Ալեքսեյ Սանդիկովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր, ինչպես նաև տեղի բնակիչներ։Միջոցառումը մեկնարկեց Աբգար Նազարյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և նրա հիշատակը հարգելու արարողությամբ։Ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ կարևորելով հայրենիքի պաշտպանության ...
Մանրամասն |
|
06.06.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է Վալանս քաղաքի հետ համագործակցության շրջանակներում Ֆրանսիա մեկնած հերթական խմբին:
|
Այցը կազմակերպվել է կրթամշակութային ոլորտում փորձի փոխանակման նպատակով։Խմբում ընդգրկվել են ԵՊՀ ԻՄ ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնի ուսանողներ և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սաներ:Վալանսի համայնքապետարանում Իջևանից մեկնած պատվիրակությանը ողջունել է քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։Մասնակիցներն այցելել են Սենտ Վիկտոր և Մաեստրիս կրթական հաստատություններ, ծանոթացել են ֆրանսիական կրթական համակարգին։Երաժշտական դպրոցի սաներն այցելել են Բուղ դե Վալանսի երաժշտական դպրոց։Պատվիրակությունը մասնակցել է քույր քաղաքներին նվիրված տոնին, որտեղ ներկայացվել է Իջևան համայնքը և հայկական մշակույթը։
|
|
06.06.25
Նոր խաղահրապարակ` Դիտավան բնակավայրում
|
«Focus on Children Now» բարեգործական կազմակերպության և Իջևանի համայնքապետարանի ջանքերով Դիտավան բնակավայրում կառուցվել է խաղահրապարակ՝ հագեցած անհրաժեշտ խաղասարքերով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 1.348.000 դրամ, որի 25%-ը տրամադրել է համայնքը:
|
|
05.06.25
Իջևանի մարզադպրոցում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված Նվեր Շահնազարյանի հիշատակին
|
Մրցաշարին մասնակցել են 180 պատանի ըմբիշ` ՀՀ տարբեր քաղաքներից։Հիանալի են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սաները։1֊ին տեղ` Տիգրան Առաքելյան, Հայկ Փայտյան, էդվարդ Մելիքսեթյան, Դանիել Կլեկչյան, Գրիշա Բարսեղյան, Հովիկ Միրումյան, Միկա Էդիլյան։ 2֊րդ տեղ` ժորա Իսախանյան, Կամո Սահակյան, Անդրանիկ Չիբուխչյան։3֊րդ տեղ` Հովիկ Բեգինյան, Արեգ Օթարյան, Ռաֆայել Դավթյան, Էրիկ Աղաջանյան, Գարիկ Եգանյան։Մարզիչներ` Գագիկ Բադիրյան, Արմեն Օհանյան։ Հուշամրցաշարի բացման արարողությանը ներկա էին աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, վարպետների աշխարհի չեմպիոններ Մարտուն Հարությունյանը և Ժորա Հովհաննիսյանը։ Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արվեստի դպրոցի պարի խմբի աշակերտները։ Առաջնությանն աջակցել են Իջևանի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |