Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 30 - Դեկտեմբեր 1
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 17 - Նոյեմբեր 17
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հոկտեմբեր 15 - 2030,Հոկտեմբեր 15
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հոկտեմբեր 15 - 2030,Հոկտեմբեր 15
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 10 - Նոյեմբեր 12
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հոկտեմբեր 8 - Նոյեմբեր 10
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 2 - Նոյեմբեր 3

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.10.25 Հատուկ մրցանակ` Իջևանի համայնքապետարանի կողմից
Հոկտեմբերի 29-ին Իջևանի գինու-կոնյակի գործարանի նորաբաց հնագիտական թանգարանում տեղի ունեցավ «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։Մրցույթը նախաձեռնել էին «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան՝ նպատակ ունենալով պահպանել և տարածել մեր տարածաշրջանի թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։Տավուշի մարզի դպրոցականները տարբեր ձևաչափերով ներկայացրել էին իրենց բնակավայրերի պատմությունը, բնությունն ու մարդկանց․ այս ամենը մայրենի բարբառով։ Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ղալթախչյանը մրցանակ է հանձնել մրցույթի մասնակից, Իջևանի թիվ 5 դպրոցի աշակերտ, 7-ամյա Անահիտ Թանանյանին՝ Իջևան քաղաքը լավագույնս ներկայացնելու ... Մանրամասն
22.10.25 Տեղի ունեցավ «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի կառավարման հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստ
Հանձնաժողովը որոշեց հաղթող ճանաչել «Մյասնիկյան փողոցի վերանորոգում» ծրագիրը և առաջարկել համայնքի ղեկավարին՝ հանձնարարել համապատասխան բաժիններին սկսել հաղթող ծրագրի իրականացման գործընթացը։
19.10.25 Հարգանքի տուրք` զոհված զինծառայողների հիշատակին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տիգրան Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին:Հավերժ փառք հայրենիքի խաղաղության համար ընկած բոլոր հերոսներին։
13.10.25 Գինու ու խաղողի բույրը Այգեհովիտում
Իջևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ` Այգեհովիտ բնակավայրում կայացել է «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» խորագրով խաղողի ճզմման և գինու փառատոն։ Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ։ Ներկաները վայելել են համեղ գինիներ, թարմ խաղող, տեղական արտադրանք, լսել` բազմաժանր երաժշտություն։
07.10.25 Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը` «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարում գրավել է պատվավոր երրորդ տեղը

Կարևորելով մատաղ սերդի առողջ ապրելակերպի և սպորտի մասսայականացման անհրաժեշտությունը` Արթուր ճաղարյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել թիմի անդամներ Միքայել Բաղմանյանին, Էլենա Բաղմանյանին և նրանց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Միշա Բաղինյանին։

05.10.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի ուսուցիչներ,Իջևան համայնքի ավագանու անդամների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Դուք եք սովորեցնում ինչպես երկիր սիրել ու պետություն կառուցել, ինչպես քաղաքացի դառնալ ու զինվոր լինել: Դուք իրականացնում եք անչափ կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Վստահ եղեք, որ մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը եւ պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան` կրթության ոլորտում առկա խնդիրները միասին լուծելու համար:Կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին և կրթության բնագավառի աշխատողներին: Խաղաղություն ... Մանրամասն
04.10.25 Հոկտեմբերի 4֊ին լրանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում զոհված ոստիկանների մահվան 5-րդ տարելիցը
Հոկտեմբերի 4֊ին լրանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում զոհված ոստիկանների մահվան 5-րդ տարելիցը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, իրավապահ կառույցների ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner