Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հոկտեմբեր 8 - Նոյեմբեր 10
Մրցույթ
2025,Հոկտեմբեր 3 - 17
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 2 - Նոյեմբեր 3
ԱՃՈՒՐԴ
2025,Սեպտեմբեր 24 - Հոկտեմբեր 24
ՄՐՑՈՒՅԹ
2025,Սեպտեմբեր 17 - Հոկտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.10.25 Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը` «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարում գրավել է պատվավոր երրորդ տեղը

Կարևորելով մատաղ սերդի առողջ ապրելակերպի և սպորտի մասսայականացման անհրաժեշտությունը`Արթուր ճաղարյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել թիմի անդամներ Միքայել Բաղմանյանին, Էլենա Բաղմանյանին և նրանց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Միշա Բաղինյանին։

05.10.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի ուսուցիչներ,Իջևան համայնքի ավագանու անդամների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Դուք եք սովորեցնում ինչպես երկիր սիրել ու պետություն կառուցել, ինչպես քաղաքացի դառնալ ու զինվոր լինել:Դուք իրականացնում եք անչափ կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:Վստահ եղեք, որ մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը եւ պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան` կրթության ոլորտում առկա խնդիրները միասին լուծելու համար:Կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին և կրթության բնագավառի աշխատողներին: Խաղաղություն ... Մանրամասն
04.10.25 Հոկտեմբերի 4֊ին լրանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում զոհված ոստիկանների մահվան 5-րդ տարելիցը
Հոկտեմբերի 4֊ին լրանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում զոհված ոստիկանների մահվան 5-րդ տարելիցը։Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը,իրավապահ կառույցների ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
03.10.25 100-ամյակը բոլորած տատիկները` համայնքապետարանի ուշադրության կենտրոնում
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ` Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքար և Իջևան բնակավայրների 100-ամյակը բոլորած տարեցներին։Գանձաքարցի Վարդուհի Հակոբյանին և Իջևանի բնակիչ Ֆրանգիզ Բեջանյանին Կարեն Ղալթախչյանը մաղթեց առողջություն՝ ընդգծելով, որ նման մարդիկ համայնքի իրական հարստությունն են։Տարեցները և նրանց հարզատներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին այցի և ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ համայնքի ղեկավարության հոգատար վերաբերմունքը նրանց համար մեծ խրախուսանք է։
29.09.25 Մասնակցեք համայնքի կառավարմանը` առաջարկելով ձեր գաղափարները
Հարգելի քաղաքացիներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու հանրային քննարկման, որը նվիրված է մասնակցային բյուջետավորման գործընթացի նախնական գնահատման փուլն անցած առաջարկներին։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախնական փուլն անցած գաղափարների իրականացման հնարավորություններին և արդյունավետությանը։ 
Վայր՝ ք․ Իջևան, պատկերասրահի շենքի նիստերի դահլիճ։
Օր` 03.10․2025թ
Ժամը` 15:00։
Քննարկումը բաց է բոլորի համար։ Ձեր ձայնը կարևոր է համայնքի զարգացման ուղղությունները որոշելու համար։Քննարկվող առաջարկներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով👉https://ijevancity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...
26.09.25 Տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը
Ներկայացված առաջարկների նախնական գնահատման արդյունքում հինգն անցել են հաջորդ փուլ։ Մանրամասները👉https://ijevancity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...
22.09.25 Հարգանքի տուրք` Ազատամարտիկների հրապարակում

Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 34-ամյակը: Հավերժ փառք և խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner