Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.05.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է գերմանական «Tierschutz.Entwicklungshilfe.e.v.» հիմնադրամի ներկայացուցիչներին և կամավորներին
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է գերմանական «Tierschutz.Entwicklungshilfe.e.v.» հիմնադրամի ներկայացուցիչներին և կամավորներին։ Վերջիններս ակցիա են իրականացրել Իջևան համայնքում` կատարելով ընտանի կենդանիների անվճար ստերջացման ծրագիր։ ՌԴ֊ից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հայաստանից կամավորներով և բժիշկներով համալրված թիմը 5 օրում Իջևանում կաստրացիայի է ենթարկել 120 կենդանու, որոնցից շուրջ 80֊ը` անտուն։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կատարած արդյունավետ աշխատանքի համար` շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնելով նրանց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս համագործակցել նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնելու ուղղությամբ։
01.05.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Մայիսի մեկն ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն։ Լինի բանվոր,հացթուխ, թե պետական պաշտոնյա` այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են մեր երկրի առաջընթացին: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, կրթական,սոցիալական, առողջապահական ոլորտի աշխատողներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` աշխատասեր և աշխատավոր յուրաքանչյուր մարդու: Իհարկե մեծ գնահատանքի է արժանի ցանկացած աշխատանք, իսկ մեզ` հայերիս համար դարեր շարունակ աշխատանքը եղել է կենսակերպ: Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների ... Մանրամասն
26.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Քաղաքացու օրվա կապակցությամբ
ՀՀ սիրելի քաղաքացիներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Պետության հիմքը դուք եք, սիրելի հայրենակիցներ: Այսօր մենք միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու բարդ ճանապարհով: Այդ ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը:Հայկական տոնացույցում վերջին տարիներին ամրագրված այս տոնը կարևոր խորհուրդ ունի: Մենք պետք է միասնականությամբ և միմյանց աջակցությամբ հասնենք մեր նպատակների իրականացմանը:Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, որպեսզի նույն միասնականությամբ շարունակենք զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:Այս օրը նաև հրաշալի առիթ է կարևորելու քաղաքացու իրավունքներն ու պետության` քաղաքացու հանդեպ ունեցած պարտավորությունները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ... Մանրամասն
24.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, արդեն 110 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին: Այդ ծրագրված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր, որի յուրաքանչյուր դրվագը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։ Այդուհանդերձ՝ տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջև մարդկության պատասխանատվության մասին:Մենք դեռևս լիահույս ենք, որ կվերականգնվի պատմական արդարությունը:Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը` ... Մանրամասն
21.04.25 Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը մեծ շուքով նշվեց Ակնաղբյուր բնակավայրում
Իջևանի համայնքապետարանի ենթակայության «‎Ավանդույթ» ՀՈԱԿ-ի շնորհիվ յուրաքանչյուր միջոցառում վերածվում է ազգային տոնախմբության` միտված ավանդական արժեքների պահպանությանը և տարածմանը:«‎Ավանդույթ»-ի նախաձեռնությամբ` Ակնաղբյուր գյուղում մեծ շուքով նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տոնակատարությանը ելույթ ունեցան Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի տաղանդավոր սաները` երաժշտական և գործիքային կատարումներով: «‎Ավանդույթ» ՀՈԱԿ- ի տաղանդաշատ երեխաները ներկայացրեցին հայկական ժողովրդական երգ-երաժշտության գոհարները: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «‎Ռ»-ն դանս պարային համույթը:Տոնակատարությանը ներկա թե բնակիչները,թե մասնակիցները միասին ... Մանրամասն
17.04.25 Շնորհակալ ենք մեր քաղաքի անունը բարձր պահելու և ազգային նվագարանների մշակույթը տարածելու համար. Արթուր Ճաղարյան
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն շնորհակալագրեր է հանձնել Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի սան Ռոմա Մելիքբեկյանին, դպրոցի ուսուցիչներ՝ Դավիթ Մարտիրոսյանին և Նարինե Հակոբյանին: Ռոմա Մելիքբեկյանն ուսման ողջ ընթացքում փայլել է բացառիկ առաջադիմությամբ և այժմ շվիի անզուգական կատարումներով հանդես է գալիս ՀՀ տարբեր քաղաքներում: Հանդիպման ընթացքում Արթուր Ճաղարյանը երախտիքի և գովեստի խոսքեր հղեց դպրոցի տնօրինությանը և անձնակազմին՝ մշակույթի ոլորտում Իջևան քաղաքի անունը մշտապես բարձր պահելու համար: Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համանքապետին՝ դպրոցի խնդիրներին աջակցելու համար: «Չի եղել մի դեպք, երբ դիմենք Ձեզ և չստանանք ... Մանրամասն
16.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը:Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner