Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ
2024,Նոյեմբեր 27 - Դեկտեմբեր 27
ԱՃՈՒՐԴ
2024,Նոյեմբեր 15 - Դեկտեմբեր 16
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2024,Նոյեմբեր 14 - Դեկտեմբեր 3

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.11.24 ՀԱՄԱՅՆՔԸ՝ «ԷՆԵՐԳԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»-Ի ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Սույն թվականի նոյեմբերի 12-14-ը Իջևան համայնքի ներկայացուցիչներ՝  Արարատ Պարոնյանը և Արթուր Ամիրյանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից հրավիրված «Էներգիտակ համայնքներ» ծրագրի տարեկան հանդիպմանը։«Էներգիտակ համայնքներ» ծրագիրն համայնքային կառույցների կողմից էներգաարդյունավետության ներդրմամբ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական աճին և էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագիր է։Այս տարվա հանդիպման շրջանակներում, բացի վերապատրաստումը, ... Մանրամասն
25.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
խնդրում և հորդորում ենք համայնքի ընդհանուր օգտագործման հանրային տարածքներից հեռացնել ձեր կողմից կուտակված շինարարական նյութերը, շինաղբը և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները, որոնք խոչընդոտում են հետիոտնի և տրանսպորտային միջոցների երթևեկությանը։
Իջևանի համայնքապետարանում ստեղծվել է մշտադիտարկող խումբ, որը պարբերաբար ստուգայցեր է իրականացնելու համայնքի տարբեր հատվածներում` օրենքով սահմանված կարգով ընթացք տալով նմանատիպ երևույթներին:
22.11.24 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել ... Մանրամասն
20.11.24 Ավարտվել է ասֆալտապատման ևս մեկ ծրագիր
Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 61 հասցեում գտնվող տարածքն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով: Ընդհանուր ասֆալտապատ տարածքը կազմում է 1024 քմ., այն գտնվում է Իջևանի ԱԱՊԿ-ի հարևանությամբ: Հավելենք, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ տարածքը նաև լուսավորվել է:
18.11.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինձ համար ուրախալի է այն փաստը, որ դուք ակտիվ և միասնական ներգրավված եք ինչպես համայնքային, այնպես էլ համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Դուք եք այն ներուժը, որն ապահովում է պետության առաջադիմությունն ու հզորությունը։ Իջևանի համայնքապետարանը կարևորում է ուսանողների բարեկեցությունը և մշտապես քայլեր է ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ 2022 թվականին սահմանվել է «Իջևան»‎ կրթաթոշակը, որը տրամադրվում է բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ԻՄ-ի ուսանողին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և մաղթում բարձր առաջադիմություն ... Մանրամասն
14.11.24 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ՝ ՎԵՐՋԻՆ 3 ՏԱՐՈՒՄ
2021 թ.-ի նոյեմբերի 14-ին Իջևան համայնքը խոշորացվեց` իր շուրջը համախմբելով 18 գյուղական բնակավայրերին: Համայնքի ղեկավար ընտրվեց Արթուր Ճաղարյանը: Խոշորացումից 3 տարի անց արդեն իսկ նկատելի են գյուղական բնակավայրերի զարգացման արագընթաց քայլերը`թե համայնքի բյուջեի միջոցներով, թե կառավարության համաֆինանսավորմամբ: 3 տարվա ընթացքում Իջևան համայնքը ստանձնել է իրականացնել 5 000 000 000 դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 3 000 000 000 դրամի ծրագրերն արդեն ավարտվել են, իսկ մնացածն ընթացքի մեջ են: Ասֆալտապատումից մինչև ոռոգման համակարգերի արդիականացում, տեխնիկայի ձեռքբերում, մանկապարտեզների,զբոսայգիների կառուցում,պուրակների հիմնում,լուսավորության ցանցի ընդլայնում: Սրանք այն կարևոր ձեռքբերումներն են, որոնք իրականություն ... Մանրամասն
13.11.24 ՀԿՏՀ համակարգը լավագույնս կիրառելու համար Իջևան համայնքը պարգևատրվել է շնորհակալագրով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը լավագույնս կիրառելու համար Իջևան համայնքն արժանացել է շնորհակալագրի։Շնորհակալագիրը Իջևան համայնքի ղեկավարին է հանձնել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner