02.05.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է գերմանական «Tierschutz.Entwicklungshilfe.e.v.» հիմնադրամի ներկայացուցիչներին և կամավորներին
|
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է գերմանական «Tierschutz.Entwicklungshilfe.e.v.» հիմնադրամի ներկայացուցիչներին և կամավորներին։ Վերջիններս ակցիա են իրականացրել Իջևան համայնքում` կատարելով ընտանի կենդանիների անվճար ստերջացման ծրագիր։ ՌԴ֊ից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հայաստանից կամավորներով և բժիշկներով համալրված թիմը 5 օրում Իջևանում կաստրացիայի է ենթարկել 120 կենդանու, որոնցից շուրջ 80֊ը` անտուն։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կատարած արդյունավետ աշխատանքի համար` շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնելով նրանց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս համագործակցել նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնելու ուղղությամբ։
|
|
01.05.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ
|
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Մայիսի մեկն ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն։ Լինի բանվոր,հացթուխ, թե պետական պաշտոնյա` այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են մեր երկրի առաջընթացին: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, կրթական,սոցիալական, առողջապահական ոլորտի աշխատողներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` աշխատասեր և աշխատավոր յուրաքանչյուր մարդու: Իհարկե մեծ գնահատանքի է արժանի ցանկացած աշխատանք, իսկ մեզ` հայերիս համար դարեր շարունակ աշխատանքը եղել է կենսակերպ: Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների ...
Մանրամասն |
|
26.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Քաղաքացու օրվա կապակցությամբ
|
ՀՀ սիրելի քաղաքացիներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Պետության հիմքը դուք եք, սիրելի հայրենակիցներ: Այսօր մենք միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու բարդ ճանապարհով: Այդ ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը:Հայկական տոնացույցում վերջին տարիներին ամրագրված այս տոնը կարևոր խորհուրդ ունի: Մենք պետք է միասնականությամբ և միմյանց աջակցությամբ հասնենք մեր նպատակների իրականացմանը:Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, որպեսզի նույն միասնականությամբ շարունակենք զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:Այս օրը նաև հրաշալի առիթ է կարևորելու քաղաքացու իրավունքներն ու պետության` քաղաքացու հանդեպ ունեցած պարտավորությունները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ...
Մանրամասն |
|
24.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա
կապակցությամբ
|
Սիրելի հայրենակիցներ, արդեն 110 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին: Այդ ծրագրված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր, որի յուրաքանչյուր դրվագը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։ Այդուհանդերձ՝ տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջև մարդկության պատասխանատվության մասին:Մենք դեռևս լիահույս ենք, որ կվերականգնվի պատմական արդարությունը:Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը` ...
Մանրամասն |
|
21.04.25
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը մեծ շուքով նշվեց Ակնաղբյուր բնակավայրում
|
Իջևանի համայնքապետարանի ենթակայության «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի շնորհիվ յուրաքանչյուր միջոցառում վերածվում է ազգային տոնախմբության` միտված ավանդական արժեքների պահպանությանը և տարածմանը:«Ավանդույթ»-ի նախաձեռնությամբ` Ակնաղբյուր գյուղում մեծ շուքով նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տոնակատարությանը ելույթ ունեցան Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի տաղանդավոր սաները` երաժշտական և գործիքային կատարումներով: «Ավանդույթ» ՀՈԱԿ- ի տաղանդաշատ երեխաները ներկայացրեցին հայկական ժողովրդական երգ-երաժշտության գոհարները: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Ռ»-ն դանս պարային համույթը:Տոնակատարությանը ներկա թե բնակիչները,թե մասնակիցները միասին ...
Մանրամասն |
|
17.04.25
Շնորհակալ ենք մեր քաղաքի անունը բարձր պահելու և ազգային նվագարանների մշակույթը տարածելու համար. Արթուր Ճաղարյան
|
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն շնորհակալագրեր է հանձնել Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի սան Ռոմա Մելիքբեկյանին, դպրոցի ուսուցիչներ՝ Դավիթ Մարտիրոսյանին և Նարինե Հակոբյանին: Ռոմա Մելիքբեկյանն ուսման ողջ ընթացքում փայլել է բացառիկ առաջադիմությամբ և այժմ շվիի անզուգական կատարումներով հանդես է գալիս ՀՀ տարբեր քաղաքներում: Հանդիպման ընթացքում Արթուր Ճաղարյանը երախտիքի և գովեստի խոսքեր հղեց դպրոցի տնօրինությանը և անձնակազմին՝ մշակույթի ոլորտում Իջևան քաղաքի անունը մշտապես բարձր պահելու համար: Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համանքապետին՝ դպրոցի խնդիրներին աջակցելու համար: «Չի եղել մի դեպք, երբ դիմենք Ձեզ և չստանանք ...
Մանրամասն |
|
16.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
|
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը:Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |