Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, համակարգող նախարարի 2006թ․ օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով հաստատված աշխատակարգի 8․4-րդ կետով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025թ․ նոյեմբերի 4-ին կայանալիք կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3.1-12) և կրտսեր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2-րդ կարգի մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3.3-9) թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝
- Գուրգեն Հարությունյան-Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծարգրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ,
- Խանում Մարգարյան-Տավուշի մարզի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ,
- Էդգար Ասլանյան-Իջևանի համայքապետարանի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի պետ,
- Արարատ Պարոնյան-Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ,
- Նանե Վիրաբյան-Իջևան համայնքի ավագանու անդամ,
- Ալեքսան Մարգարյան-ԵՊՀ ԻՄ արհբյուրոյի նախագահ։
2․Հանձնաժողովի նիստերի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լինա Թիրաբյանին։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |