Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արարատ Արամայիսի Մանուչարյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.168 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով /վկայական թիվ 1961130, ծածկագիր 11-013-0053-0002/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Արարատ Արամայիսի Մանուչարյանին պատկանող 0.168 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը /վկայական թիվ 1961130, ծածկագիր 11-013-0053-0002/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղ, 46-րդ փողոց, 41 բնակելի տուն: