Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1361
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2025 թվականի N 1361

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 22․1 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՅԱՅԻ ԱԶԻԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 22․1ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա 1991թ.  քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 22․1 քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 19․52 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 28.11.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023eshwsy: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված նշված հողամասից 5․1 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 22․1 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 22․1 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  22․1 քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին  մակերեսը  կազմում է 19․52քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 22․1 քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին  մակերեսը  կազմում է 19․52 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:

3.11-001-0117-0001 ծածկագրով 5․1 քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

4. Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 22․1 քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակի շինությանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Ազատամարտիկների փողոց, թիվ 6/3:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Ազատամարտիկների փողոց, թիվ 6/3 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  22․1 քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 98164 /իննսունութ հազար հարյուր վաթսունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  14.3քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 43515 /քառասուներեք հազար հինգ հարյուր տասնհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner