Տավուշի մարզի Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում, առանձնացվել է 0.003508 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 15.02.2005թ. թիվ 2402-Ն որոշման, նշված հողամասից 0.00168 հա մակերեսով մասը հանդիսանում է բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս, իսկ 0.00183 հա մակերեսով մասը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-005-0016-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.003508 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և առանձնացված հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.003508 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-005-0016-0001/ դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում առանձնացնել 0.003508 հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-005-0016-0001/, համաձայն հաստատված հատակագծի:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.003508 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Ազատամուտ, Ա․ Անտոնյան փողոց, թիվ 3/3:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։