11.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2475 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.11.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2475 որոշումը կարդալ՝
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.21209ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ,ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարինե Վլադմիրի Դավթյանը՝ծնված 22.04.1965թ., որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 22.06.1985թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի չափը,կազմում է 0.101հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.21209հա,որի վրա առկա է 381.7քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է ըստ տեխնիկական անձնագրի 0.101հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.11109հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1964-1998թ. կառուցված 381.7քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման և հողամասի մի մասի գործառնական նշանակության փոփոխության խնդրանքով /ծածկագիր 11-001-0097-0015/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ տեխնիկական անձնագրով 0.101հա մակերեսով և 0.11109հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի պահպանումը չի խախտումտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 381.7քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Մարինե Վլադմիրի Դավթյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ ք. Իջևան Երևանյան փողոց 2-րդ նրբանցք 6 հասցեում գտնվող՝ ըստ տեխնիկական անձնագրի հատկացված 0.101հա և սահմանազատված, չկառուցապատված 0.11109հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 381.7քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0097-0015/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք ք. Իջևան Երևանյան փողոց 2-րդ նրբանցք 6 հասցեում գտնվող /ծածկագիր 11-057-0097-0015/ 0.2120հա մակերես հողամասով և 381.7քմ մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ վերահասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Երևանյան 2-րդ նրբանցք 3/1 բնակելի տուն :
3. Տավուշի մարզ, Իջևան համայնք ք. Իջևան Երևանյան փողոց 2-րդ նրբանցք 6 հասցեում գտնվող /ծածկագիր 11-057-0097-0015/ 0.212հա մակերեսով հողամասից 0.1576հա հողամասը բնակավայրերի այլ հողեր հողատեսքից փոխել բնակելի կառուցապատման հողատեսքի:
4. Տավուշի մարզ, Իջևան համայնք ք. Իջևան Երևանյան փողոց 2-րդ նրբանցք 6 հասցեում գտնվող /ծածկագիր 11-057-0097-0015/ 0.212հա մակերեսով հողամասից 0.1576հա հողամասը համայնքային չէ,այլ հանդիսանում է ժառանգորդ Մարինե Դավթյանի սեփականությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: