Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.13հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1906-Ն որոշման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-020-0021-0001 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.14186 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում և հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից / ծածկագիր 11-020-0021-0001/ , բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.13հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.13հա հողամասին /ծածկագիր 11-020-0021-0001/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, Բերքաբեր 8-րդ փողոց, 11 հողամաս :
3. Դիմել ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացված 0.13հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով/ ծածկագիր 11-020-0021-0001/: