Համայնքի ղեկավարին է դիմել Ջեմմա Սերյոժայի Քամալյանը /մուտքի դիմում թիվ5632, 20.09.2024թ./, իր չորս երեխա ունեցող ընտանիքին, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 16-րդ փողոց, թիվ21/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.05139 հա մակերեսով հողամասը, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Ստյոպա Հովհաննեսի Կապլանյանի, Ջեմմա Սերյոժայի Քամալյանի, Նվեր Ստյոպայի Կապլանյանի, Արցախ Ստյոպայի Կապլանյանի, Սաթինե Ստյոպայի Կապլանյանի, Հայկ Ստյոպայի Կապլանյանի 6 /վեց/ շնչից բաղկացած ընտանիքին, որոնք նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: |