Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Տերյան փողոցում կառուցապատման նպատակով առանձնացվել է 0․03107 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0115-0028/: Անհրաժեշտություն է առաջացել կառուցապատման նպատակով առանձնացված 0․03107 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ, Իջևան համայնքին փոխանցված՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0118-0028/, Իջևան քաղաքի Տերյան փողոցում, քաղաքաշինական նպատակով առանձնացնել 0․03107 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Տերյան փողոցում քաղաքաշինական նպատակով առանձնացված 0․03107 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0115-0028/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Տերյան փողոց, թիվ8/3:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: