Համայնքի ղեկավարին Է դիմել Սևան Բախչագուլյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասի /ծածկագիր 11-001-0144-0004/ սահմանների ճշտման խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության, 11-001-0144-0004 ծածկագրով հողամասի չափագրումից պարզվել է , որ հողամասի գծային չափերը և կոնֆիգուրացիան չեն համապատասխանում վկայականին: Խնդրում ենք հիմք ընդունեք նոր հատակագիծը և կատարեք հողամասի սահմանների ճշտում:
Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ ,,ՀողաՀյին օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասի 11-001-0144-0004 ծածկագրով հողամասի սահմանները՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: