Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 331
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.14646ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-009-0015-0005/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արամ Հրաչիկի Չոբանյանը, ծնված՝ 05․01․1957թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ  բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-009-0015-0005/, փաստացի մակերեսը կազմում է 0.14646հա, որի վրա առկա է 1960թ. կառուցված 28.17քմ մակերեսով կիսակառույց բնակելի տուն: Ուստի դիմել է փաստացի 0.14646հա, հողամասի և 28.17քմ մակերեսով կիսակառույց բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-009-0015-0005/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․14646հա մակերեսով  հողամասը և 28.17քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տունը  կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 912-Ն  որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․ Վերականգնել քաղաքացի Արամ Հրաչիկի Չոբանյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.14646հա մակերեսով հողամասի և 28.17քմ մակերեսով կիասակառույց բնակելի տան  նկատմամբ /ծածկագիր 11-009-0015-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Քաղաքացի Արամ Հրաչիկի Չոբանյանին, պատկանող 0.14646հա մակերես հողամասով /ծածկագիր 11-009-0015-0005/ կիսակառույց բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ 2-րդ փողոց, 10 կիսակառույց բնակելի տուն:

3.11-009-0015-0005 ծածկագրով կիսակառույց բնակելի տունն ավարտին հասցնելու համար տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner