Համայնքի ղեկավարին է դիմել Արմեն Ռազմիկի Քարտաշյանը՝ ծնված 20.09.1972 թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողի հիմքերի վերականգնման խնդրանքով: Հողամասի օրինական մակերեսը, ըստ Աչաջուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 07.03.1991թ. թիվ 3 որոշման կազմում է 0.46 հա /ծածկագիր 11-013-0347-0007/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.51817 հա, ուստի դիմել է օրինական 0.51817 հա և սահմանազատված, չկառուցապատված 0.05817 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1 Վերականգնել քաղաքացի Արմեն Ռազմիկի Քարտաշյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.51817 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ /ծածկագիր 11-013-0347-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :