Այսօր: Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 օգոստոսի 2021 թվականի N 56

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 07 ՀՈՒՆԻՍԻ 2021Թ ԹԻՎ 45 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ՀՀ կառավարության 22․07․2021թ թիվ 1210-Ն որոշման հիման վրա Իջևան  համայնքին  հատկացվել է  21000,0 հազ դրամ  Իջևան քաղաքի Ա․Մելիքբեկյան փողոցի մայթերի եզրաքարերի վերատեղադրման և  Երիտասարդական թիվ 5,  Ազատամարտիկների  թիվ 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման հրատապ աշխատանքների ֆինանսավորման նպատակով։

Միաժամանակ անհրաժեշտ է ,,Իջևան քաղաքային համայնքի և 18 գյուղական համայնքների սանիտարական և տրանսպորտային պայմանների բարելավում, ճանապարհների բարեկարգում և հասարակական տրանսպորտի համակարգի կազմակերպում բնակավայրերի և Իջևան համայնքի միջև ,, ծրագրի շրջանակներում կատարել 5% ներդրում։

Հաշվի առնելով  ՏԻՄ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով  և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի  թիվ 36 հոդվածով

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Տալ հավանություն  համայնքի ղեկավարի  պաշտոնակատարի առաջարկությանը
1․Իջևան համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասը ավելացնել 21000,0 հազ դրամով։

2․ Եկամտային մասում ավելացված 21000,0 հազ դրամ գումարը հատկացնել  հատկացնել 38.1 բաժնի 900375121192 հոդվածին, իսկ ծախսային մասում 04․05․01 բաժնի  900372000712 հաշվեհամարին։

3․ Իջևանի համայնքի ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել 15200,0 հազ դրամի վերաբաշխումներ՝  01․01,01 բաժնի 5121 հոդվածից կրճատել 9455․0 դրամ, 04․05․01 բաժնի 5134 հոդվածից 5745․0 դրամ և հատկացնել 01․01․01 բաժնի 5511 հոդվածին։
4․Հաստատել 2021թ  տարեկան ճշգրտված բյուջեն՝  ընդամենը եկամուտները 783571,4 հազ դրամ, ծախսերը՝ 875906,4 դրամ։
5․Բյուջեի դեֆիցիտը կազմում է 92335,0 հազ դրամ, որից 5440,4 հազ դրամը վարչական բյուջեի , 82615,6 հազ դրամ ֆոնդային բյուջեի մասով։
Տարեսկզբի վարչական բյուջեի ազատ մնացորդի ընդամենը 9719,4 հազար դրամ գումարից  5440,4 հազար դրամը ուղղել վարչական բյուջեի դեֆիցիտի, 4279,0 հազար դրամը և ֆոնդային բյուջեի ազատ մնացորդի 82615,6 հազար դրամ, ընդամենը 86894,6 հազար դրամը ֆոնդային բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։


Կողմ -10

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner