Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 09.10.2025թ. թիվ 1245 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Համայնքի ղեկավարի 09.10.2025թ. թիվ 1245 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳեՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.08256ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 11-009-0057-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել Անահիտ Հասմիկի Ալավերդյանը՝ ծնված 04.04.1966թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է 1970թ. կառուցված անասնաշենք և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով: Անասնաշենքի զբաղեցրած հողամասի մակերեսը, ըստ Այգեհովիտի գյուղապետարանի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, կազմում է 0.14հա /ծածկագիր 11-009-0057-0007 և 11-009-0058-0023/: Չափագրումից պարզվել է, որ 11-009-0058-0023 ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.08256հա, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.052256հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0030304հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյան պատկանող անասնաշենքի օրինական 0.052256հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0030304հա մակերեսով և 11-009-0057-0007 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2.Վերականգնել քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյանին սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08256հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ /ծածկագիր 11-009-0057-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյանին պատկանող անասնաշենքի զբաղեցրած 0.08256հա մակերեսով և 11-009-0057-0007 ծածկագրով հողամասին և անասնաշենքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Այգեհովիտ 30-րդ փողոց 1-ին փակուղի 2/1 անասնաշենք:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,