Այսօր: Կիրակի, 7 Օգոստոսի 2022թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 693
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2022 թվականի N 693

08.04.2022Թ. ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 312 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.04.2022թ   Տավուշի մարզ Իջևան համայնքի ղեկավարի ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 2216,8քմ մակերեսով հողամասի սահմանների ճշտման, հողամասի և հողամասում առկա շինությունների իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ 312 որոշման մեջ  առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. 08.04.2022թ   Տավուշի մարզ Իջևան համայնքի ղեկավարի ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 2216,8քմ մակերեսով հողամասի սահմանների ճշտման, հողամասի և հողամասում առկա շինությունների իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ 312 որոշումը   կարդալ՝

,, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՉԱՋՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ  1696,4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Ռուբեն Սուրենի Մովսիսյանը՝ ծնված 15.10.1955թ.,  որ համաձայն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ս/մ թիվ 449, կազմված՝ 08.02.2022թ.,/ և Աչաջուր գյուղական համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 07.03.1991թ. թիվ 3 որոշման, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական  սահմաններում սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը կազմում է 1400,0քմ: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1696,4քմ,  ուստի դիմել է փաստացի իր տիրապետման տակ գտնվող 1696,4քմ մակերեսով հողամասի սահմանների ճշտման և, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, օրինական 1400,0քմ մակերեսով հողամասի և նրան կից ավել օգտագործվող, սահմանազատված 296,4քմ մակերեսով չկառուցապատված հողամասի, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965թ. կառուցված 13,26քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 160,38քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 6,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 2,29քմ արտաքին մակերեսով աստիճանների,  1968թ. կառուցված 65,45քմ  արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 1978թ. կառուցված 32,6քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, 31,9քմ արտաքին մակերեսով ծածկի, 1,65քմ արտաքին մակերեսով կաթսայատան, 3,43քմ արտաքին մակերեսով փռան, 13,67քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության, 1980թ. կառուցված 5,97քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-013-0099-0019/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ է օրինական 1400,0քմ մակերեսով հողամասը և նրան կից ավել օգտագործվող, սահմանազատված 296,4քմ մակերեսով չկառուցապատված հողամասը, 13,26քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասը, 160,38քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 6,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 2,29քմ արտաքին մակերեսով աստիճանները, 65,45քմ  արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասը,  32,6քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 31,9քմ արտաքին մակերեսով ծածկը, 1,65քմ արտաքին մակերեսով կաթսայատունը, 3,43քմ արտաքին մակերեսով փուռը, 13,67քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը,  5,97քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով. 

    ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Ռուբեն Սուրենի Մովսիսյանին պատկանող 1696,4քմ մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-013-0099-0019/:

2.Վերականգնել քաղաքացի՝ Ռուբեն Սուրենի Մովսիսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզի Իջևան  համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, սահմանազատված օրինական 1400,0քմ մակերեսով հողամասի և նրան կից ավել օգտագործվող, սահմանազատված 296,4քմ մակերեսով չկառուցապատված հողամասի, 13,26քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 160,38քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 6,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 2,29քմ արտաքին մակերեսով աստիճանների,  65,45քմ  արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի,  32,6քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, 31,9քմ արտաքին մակերեսով ծածկի, 1,65քմ արտաքին մակերեսով կաթսայատան, 3,43քմ արտաքին մակերեսով փռան, 13,67քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության, 5,97քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ  /ծածկագիր 11-013-0099-0019/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Տավուշի մարզի Իջևան  համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Ռուբեն Սուրենի Մովսիսյանին պատկանող 1696,4քմ մակերեսով հողամասով բնակելի տանը /ծածկագիր 11-013-0099-0019/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր, 31-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 11:,,

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner