Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1060
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 1060

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.12423ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՄԱՌԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ռուբեն Ռազմիկի Դավթյանը՝ ծնված 01.10.1961թ.,Արթուր Ռազմիկի Դավթյանը՝ ծնված 19.05.1972թ. որ համաձայն Տավուշի մարզի Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Սևքար գյուղում,  հատկացվել է 0.124հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12423հա, որի վրա առկա է 1980թ. կառուցված  19.35քմ մակերեսով մառան, ուստի դիմել է, որ  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունքը հաստատող  փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.124հա և 0.00023հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0073-0011/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  0,12423հա մակերեսով  հողամասը 19.35քմ մակերեսով մառանը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  2-րդ  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, քաղաքացիներ Ռուբեն Ռազմիկի Դավթյանին,Արթուր Ռազմիկի Դավթյանին պատկանող  0.12423հա մակերեսով հողամասի սահմանները,  /ծածկագիր 11-058-0073-0011/:

2.Վերականգնել,  քաղաքացիներ Ռուբեն Ռազմիկի Դավթյանի,Արթուր Ռազմիկի Դավթյանի սեփականության իրավունքը Իջևան  համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող փաստացի օգտագործվող 0.12423հա մակերեսով  հողամասի և 1980թ. կառուցված  19.35քմ մակերեսով մառանի նկատմամբ  /ծածկագիր 11-058-0073-0011/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

3. Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացիներ  Ռուբեն Ռազմիկի Դավթյանին,Արթուր Ռազմիկի Դավթյանին պատկանող  0.12423հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և մառանին /ծածկագիր 11-058-0073-0011/ տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար  19-րդ փողոց,  թիվ 33 մառան:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner