Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 890
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 890

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Ն.ԾԱՂԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.157ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Ն.Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ Արամայիս Աթաբեկյանին, Հրանուշ Աթաբեկյանին, Մանյա Մխիթարյանին, Հրայր Աթաբեկյանին, Հրածին Աթաբեկյանին և Ժիրայր Աթաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.15635հա մակերեսով բնակավայրերի բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-037-0027-0033, վկայական թիվ 387263/ 04.01.2024թ. պետականորեն հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 206.27քմ  արտաքին մակերեսով բնակելի տուն՝ ծածկագիր 20242WKSZQ, որի ներքին մակերեսը կազմում է 175քմ, որից 2012թ. կառուցված բնակելի տան 1-ին հարկ՝ 81.07քմ ներքին մակերեսով, բնակելի տան բաց պատշգամբ՝ 8.91քմ ներքին մակերեսով և տանիքային հարկ՝ 85.02քմ մակերեսով, ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: 2012թ. ինքնակամ կերպով կառուցված 206.27քմ արտաքին մակերեսով շինությունները չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության կատարվել է 11-037-0027-0033 ծածկագրով հողամասի, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվություն /էլեկտրոնային տարբերակով/ և բնության մեջ առկա սահմանների առկա է անհամապատասխանություն, ուստի անհրաժեշտ է կատարել սահմանների ուղղում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի  պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ,  Իջևան համայնք , Ն.Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ Արամայիս Աթաբեկյանին, Հրանուշ Աթաբեկյանին, Մանյա Մխիթարյանին, Հրայր Աթաբեկյանին, Հրածին Աթաբեկյանին և Ժիրայր Աթաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.15635հա մակերեսով բնակավայրերի բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-037-0027-0033, վկայական թիվ 387263 / կառուցված 206.27քմ  արտաքին մակերեսով բնակելի տունը և տանիքային հարկը, որի ներքին մակերեսը կազմում է 175քմ, որից 2012թ. կառուցված բնակելի տան 1-ին հարկ՝ 81.07քմ ներքին մակերեսով, բնակելի տան բաց պատշգամբ՝ 8.91քմ ներքին մակերեսով և տանիքային հարկ՝ 85.02քմ մակերեսով:

2.11-037-0027-0033 ծածկագրով 0.15635հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ծաղկավան   9-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ  3 բնակելի տուն:

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ծաղկավան   9-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ  3  հասցեում գտնվող 0.15635հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-037-0027-0033, վկայական թիվ 387263/ կառուցված 206.27քմ  արտաքին մակերեսով բնակելի տան և տանիքային հարկի շինությունը   գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 17-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Արամայիս Աթաբեկյանին, Հրանուշ Աթաբեկյանին, Մանյա Մխիթարյանին, Հրայր Աթաբեկյանին, Հրածին Աթաբեկյանին և Ժիրայր Աթաբեկյանին  Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 743 /յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ վճարի չափով 206.27քմ  արտաքին մակերեսով  բնակելի տան  և տանիքային մասի դիմաց՝ 153259 / հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

4.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner