Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.35252ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ  Ռուսլան Համազի Շահինյանը՝ ծնված 17.06.1955թ,Գրետա Հակոբի Շահինյանը 15.02.1959թ., Արթուր Ռուսլանի Շահինյանը 17.05.1982թ.,Ալինա Ռուսլանի Շահինյանը, որ  Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում , ձեռք է բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը  կազմում է 0,27հա /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 307, կազմված 13.03.2024թ., ծածկագիր 11-009-0063-0010/, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,35252 հա է,  ուստի դիմել է, որ  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող, փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.27հա մակերեսով և 0.08252հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի  իրավական կարգավիճակի որոշման, սահմանների ճշտման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-009-0063-0010/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  0.35252հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության, Այգեհովիտ գյուղի բնակիչ Ռուսլան Համազի Շահինյանի պատվերով կատարվել է չափագրում 11-009-0063-0010 ծածկագրով հողամասի վերաբերյալ, որի արդյունքում պարզվել է, որ ըստ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզի առկա է շենք-շինություն, որը փաստացի գոյություն չունի:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  2-րդ  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացութունը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ  Ռուսլան Համազի Շահինյանին, Գրետա Հակոբի Շահինյանին, Արթուր Ռուսլանի Շահինյանին, Ալինա Ռուսլանի Շահինյանին պատկանող 0,35252 հա մակերեսով և 11-009-0063-0010 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ  Ռուսլան Համազի Շահինյանի, Գրետա Հակոբի Շահինյանի, Արթուր Ռուսլանի Շահինյանի, Ալինա Ռուսլանի Շահինյանի սեփականության իրավունքն օրինական հատկացված 0.27հա մակերոսով և 0.08252հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի նկատմամբ:

3.  Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող և  քաղաքացիներ Ռուսլան Համազի Շահինյանին,Գրետա Հակոբի Շահինյանին, Արթուր Ռուսլանի Շահինյանին, Ալինա Ռուսլանի Շահինյանին պատկանող  0,35252հա մակերես հողամասով /ծածկագիր 11-009-0063-0010/ բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան  համայնք, գյուղ Այգեհովիտ   41-րդ  փողոց, թիվ 6 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner