Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արտակ Խաչիկյանը /մուտքի դիմում թիվ0204, 21․01․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.089հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 2588021, կադաստրային ծածկագիր 11-013-0253-0047/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.089 հա մակերեսով /վկայական թիվ 2588021, կադաստրային ծածկագիր 11-013-0253-0047/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսութույուն կառուցելու նպատակով:
2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |