Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արեգ Գարիկի Գևորգյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 21082024-11-0015/ 3.06655հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու /գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու/ խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում 3,06655հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 21082024-11-0015/ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու/ նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելուն: