Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2025 Թ. ՆՈՐ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժինը կանոնադրությամբ սահմանված իր գործառույթներն իրականացնում է համայնքի 18 գյուղական և 1 քաղաքային բնակավայրերում: Համայնքի խոշորացումից հետո բաժնի աշխատանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բաժնի աշխատակիցները հիմնականում ծանրաբեռնված են համայնքի տարածքում իրականացվող քաղաքաշինական խնդիրների լուծմամբ: Համայնքապետարանը չունի գյուղատնտեսության և բնապահպանության կառուցվածքային առանձին ստորաբաժանում՝ բաժին: Սակայն այսօրվա դրությամբ համայնքի 19 բնակավայրերում գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվում են 13 394 մարդ, գործում են անասնապահական բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, որոնց սպասարկում են համայնքային 8 անասնաբույժներ:
Համայնքն ունի 6594 հա վարելահող, 281 հա բազմամյա տնկարք, համայնքում իրականացվում են պետական օժանդակությամբ 15 ծրագրեր, այդ թվում՝ տնամերձ հողամասերում այգեհիմնման և արդիական ոռոգման ծրագիր և բուսաբուծության աջակցությամբ պետական օժանդակության ծրագիր:
Գյուղատնտեսական և վիճակագրական ծառայությունների հետ համագործակցության շրջանակում տրամադրվում են բազմաթիվ հաշվետվություններ և տեղեկատվություններ համայնքի գյուղատնտեսական ցուցանիշների վերաբերյալ:
Գյուղատնտեսության և  բնապահպանության վերոնշյալ աշխատաքները արդունավետ համակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն ՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժնում ավելացնել բաժնի պետի տեղակալի 1 հաստիք:
Աշխատանքների ծանրաբեռնվածության առումով որոշակի լարվածություն է առկա նաև համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման  բաժնի կողմից իրականացվող գնումների գործընթացում: Նախորդ տարում համայնքի 19 բնակավայրերում գործող համայնքապետարանի ենթակայության 33 կազմակերպությունների համար իրականացվել է թվով 55 կենտրոնացված գնում, կազմվել են համապատասխան շուրջ 150 պայմանագրեր, այդ թվում ՝ անց են կացվել 9 հրատապ բաց մրցույթ, 25 գնանշման հարցում և 21 էլեկտրոնային աճուրդ:

Նկատի ունենալով, որ համայնքապետարանի աշխատակազմի գնումների գործընթացով զբաղվում է 1 մասնագետ, անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման  բաժնում ավելացնել առաջատար մասնագետի 2 հաստիք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

1.      Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի

2.      Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի

3.      Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հաամայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժնում բաժնի պետի տեղակալի 1 հաստիք և ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման  բաժնում ավելացնել առաջատար մասնագետի 2 հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազոր պետական կառավարման մարմին՝ համաձայն N 3 հավելվածի:

4.      Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 29.11.2024 թ. «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2025թ. աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 135 որոշումը:

5.      Սոյն  որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

 

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner