Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1412
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2025 թվականի N 1412

31.10.2025Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1323 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 31.10.2025թ. թիվ 1323 որոշման մեջ կատարել փոփոխություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 Համայնքի ղեկավարի 31.10.2025թ. թիվ 1323 որոշումը կարդալ.

<<ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ, ՍԵՎՔԱՐ  ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ  0.13816ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 11-058-0013-0006 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նորիկ Զինավորի Բաղմանյանը՝ ծնված 20․01․1951թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 6744, 6745, 6746, կազմված 21․10․2025թ./: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման  կազմում է 0.11հա /ծածկագիր 11-058-0013-0006/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13816հա, ուստի դիմել է օրինական 0.11հա մակերեսով և 0.02816հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.11հա մակերեսով և 0.02816հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960-1992թ․թ․ կառուցված  223․7քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0013-0006/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.13816հա մակերեսով հողամասը և 223․7քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

 

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Հաստատել՝  Իջևան համայնքի Սևքար գյուղում /ծածկագիր 11-058-0013-0006/ գտնվող, քաղաքացի Նորիկ Զինավորի Բաղմանյանը՝ ծնված 20․01․1951թ  պատկանող  0․13816 մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-058-0013-0006/:

2. Վերականգնել քաղաքացի Նորիկ Զինավորի Բաղմանյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.11հա մակերեսով և 0.02816հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 223․7քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0013-0006/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3. Քաղաքացի Նորիկ Զինավորի Բաղմանյանին պատկանող 0․13816հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0013-0006/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 16-րդ փողոց, 1-ին նրբանցք, 6 բնակելի տուն:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :>>


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner