Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վահրամ Ռաֆիկի Հովսեփանը, ծնված՝ 19․07․1970թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք են բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 03.03.1991թ. թիվ 2 որոշման գրանցված է 0.25հա հողամաս /ծածկագիր 11-058-0103-0009/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.31425հա, որի վրա առկա է 1950․թ. կառուցված բնակելի տուն: Ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.31425հա մակերեսով և 0.06425հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1950թ․ կառուցված բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0103-0009/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.31425հա մակերեսով հողամասը և բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել 11-058-0103-0009 ծածկագրով 0․31425հա մակերեսով հողամասի սահմանները ըստ ներկայացված հատակագծի։
2.Վերականգնել քաղաքացի Վահրամ Ռաֆիկի Հովսեփյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.25հա մակերեսով և 0.06425հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0103-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Քաղաքացի Վահրամ Ռաֆիկի Հովսեփյանին պատկանող 0.31425հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0103-0009/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 10 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: