Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարուս Ասատուրի Աբրահամյանը՝ ծնված 00․00․1930թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 2107, կազմված 16․04․2025թ./: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման կազմում է 0.22հա /ծածկագիր 11-058-0092-0005/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13902հա և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.22հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1980-1983թ․թ․ կառուցված 475․24քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0092-0005/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.13816հա մակերեսով հողամասը և 223․7քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար գյուղում /ծածկագիր 11-058-0092-0005/ գտնվող, քաղաքացի Մարուս Ասատուրի Աբրահամյանը՝ ծնված 00․00․1930թ ․ պատկանող 0․13902 մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-058-0092-0005/:
2. Վերականգնել քաղաքացի Մարուս Ասատուրի Աբրահամյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.22հա մակերեսով հողամասի և 475,24քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0092-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3. Քաղաքացի Մարուս Ասատուրի Աբրահամյանին պատկանող 0․13902հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0092-0005/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 2-րդ փողոց, 31 բնակելի տուն:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :