Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԼԻԹ ՂԱԼՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-Ի ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել «Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` հոգեբանի հաստիքը կրճատել և ավելացնել մեթոդիստի (ուսումնական գծով տնօրենի տեղակալ) հաստիք։  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հեդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է.

Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` «Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` հոգեբանի հաստիքը կրճատել և ավելացնել մեթոդիստի 1 հաստիքային միավոր։ Դրույքաչափը սահմանել 104 հազ․ ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner