Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակիչ Արծրուն Անուշավանի Ավետիսյանը, իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի 1-ին փողոց 1-ին նրբանցք 1 հասցեի հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Սեփականատիրոջ կողմից հողամասում իրականացվել են անհատական բնակելի տան փակ ներբակային տարածքի բարեկարգման աշխատանքներ և հողամասում կառուցվել է 76.63քմ մակերեսով ծածկարան, որը համարվում է ՀՀ կառավարության 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված և շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) բարեկարգման աշխատանքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի և 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Ճանաչել օրինական Արծրուն Անուշավանի Ավետիսյանի կողմից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի 1-ին փողոց 1-ին նրբանցք 1 հասցեի բնակելի տան փակ ներբակային տարածքում կառուցված 76.63քմ մակերեսով ծածկարանը, քանի որ այն համարվում է շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներ, և հաստատել սեփականատիրոջ կողմից ներկայացված հողամասի գլխավոր հատակագիծը:
2. Սույն որոշումը ենթակա է իրավունքի պետական գրանցման: