Համայնքի ղեկավարին է դիմել ,,ԷՅՉ ԱՌ ԷՅՉ ՏՐԻՈ,, ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Կարպետյանը /մուտքի դիմում թիվ0235, 23․01․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 21032023-11-0056, կադաստրային ծածկագիր 11-006-0102-0016/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08 հա մակերեսով /վկայական թիվ 21032023-11-0056, կադաստրային ծածկագիր 11-006-0102-0016/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |