Հաշվի առնելով ,,Օկոն,, բնապահպահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը /մուտքի դիմում թիվ0065 ,10.01.2025թ../ և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով. ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ286 որոշման 46.2. կետի գ/ ենթակետը. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն, Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատականին նշանակութան, 490.7811հա մակերեսով արոտավայրեր եվ 15.5182հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/, ութ տարի ժամկետով տրամադրել ,,Օկոն,, բնապահպահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ հարավային Կովկասի էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար չորս եվրոյին համարժեք ՀՀ դրամ: |