Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ավետիք Գաբրիելյանը Տավուշի մարզ Իջևան համայնք Դիտավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.138 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով /կադաստրային ծածկագիր 11-026-0027-0011/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք Դիտավան գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Ավետիք Գաբրիելյանին պատկանող 0.138 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /կադաստրային ծածկագիր 11-026-0027-0011/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Դիտավան 1-ին փողոց, 44 բնակելի տուն :
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: