Իջևան համայնքի ղեկավարին են դիմել Իջևան համայնքի բնակիչներ Լևոն Աղասու Զուրաբյանը՝ ծնված 30.04.1958թ., Ազնիվ Լևոնի Չոբանյանը՝ ծնված 08.10.1958թ., Աղասի Լևոնի Զուրաբյանը՝ ծնված 16.12.1985թ., Արմեն Լևոնի Զուրաբյանը՝ ծնված 04.07.1987թ., որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վարչական սահմաններում Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 19.12.1990թ.կայացած նիստի թիվ 16 արձանագրության հիման վրա,ձեռք է բերել բնակելի կառուցապատման 0.05հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05հա, ուստի դիմել է հողամասի հողհատկացման հիմքերի վերականգնման /ծածկագիր 11-001-0214-0025/ խնդրանքով:Նշված հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել Լևոն Աղասու Զուրաբյանի, Ազնիվ Լևոնի Չոբանյանի, Աղասի Լևոնի Զուրաբյանի, Արմեն Լևոնի Զուրաբյանի սեփականության իրավունքը, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող օրինական 0.05հա մակերեսով հողամասի նկատմամբ, ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0214-0025/:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Երևանյան փողոց հասցեում գտնվող /ծածկագիր 11-001-0214-0025/ հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Երևանյան փողոց 4-րդ նրբանցք 76 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: