Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.13730ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Հ.Մեհրաբյան փողոց 8 տան սեփականատեր քաղաքացի Կարինե Վոլոդյայի Հովհաննիսյանը՝ ծնված 22․09.1957թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Մեհրաբյան փողոց թիվ 12 հասցեում ձեռք է բերել 0.13745հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 2157, 18.04.2025թ./: Ըստ 21․06.1985թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի չափը,կազմում է 0.08հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13730հա, ուստի դիմել է ըստ տեխնիկական անձնագրի 0.08հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.03հա մակերեսով հողամասի և համայնքային սեփականություն հանդիսացող 273.0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.08հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.03հա մակերեսով հողամասի և համայնքային սեփականություն հանդիսացող 273.0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960-1989թ.թ. կառուցված 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0165-0009/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող 273.0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը և 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տունը, որից բնակելի տան 1-ին հարկը՝ 80.10-քմ ներքին մակերեսով,  1-ին հարկը՝ 7.1քմ ներքին մակերեսով, նկուղը՝ 9.7քմ ներքին մակերեսով բաց պատշգամբը՝ 15.8քմ ներքին մակերեսով, մառանը՝ 11.1քմ ներքին մակերեսով և ավտոտնակը՝ 23.9քմ ներքին մակերեսով կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ. 

1.Վերականգնել քաղաքացի Կարինե Վոլոդյայի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք.Իջևան  Մեհրաբյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող ըստ տեխնիկական անձնագրի 0․08հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.03հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից բնակելի տան 1-ին հարկի՝ 80.10-քմ ներքին մակերեսով,  1-ին հարկի՝ 7.1քմ ներքին մակերեսով, նկուղի՝ 9.7քմ ներքին մակերեսով բաց պատշգամբի՝ 15.8քմ ներքին մակերեսով, մառանի՝ 11.1քմ ներքին մակերեսով և ավտոտնակի՝ 23.9քմ ներքին մակերեսով շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-00165-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Վաճառել Կարինե Վոլոդյայի Հովհաննիսյանին՝ Իջևան քաղաքի Հ.Մեհրաբյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 300.0քմ-ից ավել 273.0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը, ուղղակի վաճառքով՝ 1քմ 2887.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝  788370/յոթ հարյուր ութսունութ հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով /ծածկագիր 11-001-0165-0009/:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner