Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լարիսա Փաշոյի Դավթյանը Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող /ծածկագիր 11-028-0011-0012/ 0.216հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Լարիսա Փաշոյի Դավթյանին պատկանող 0.216հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-028-0011-0012/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան 8-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 10 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: