Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 63
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 օգոստոսի 2021 թվականի N 63

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով առանձնացել է 0,08հա մակերեսով  /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և  0,11հա մակերեսով  /Նալբանդյան փ. ծածկագիր 11-001-0181-0031/ հողամասեր: Հողամասերը  գտնվում  է Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները  և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող   շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով:

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից  առանձնացված 0,08հա մակերեսով /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և   և  0,11հա մակերեսով  /Նալբանդյան փ. ծածկագիր 11-001-0181-0031/ հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -9

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner