Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Վասիլ Վաչիկի Հակոբջանյանը, Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող /ծածկագիր 11-035-0043-0051, վկայական թիվ 522552/ 0.145 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին հասցեավորում տրամադրելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Վասիլ Վաչիկի Հակոբջանյանին պատկանող 0.145հա մակերեսթվ բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր 11-035-0043-0051, վկայական թիվ 522552/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 7-րդ փողոց, թիվ 13 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: