Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գրետա Ոսկանյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրենց պատկանող 0․1078 հա մակերեսով հողամասին և բնակելի տան իր բաժնեմասին հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-021-0052-0001/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․1078հա մակերեսով հողամասին և բնակելի տան իր բաժնեմասին /ծածկագիր 11-021-0052-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար 1-ին փողոց, 53 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: