Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2526
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2526

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.42451ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.42451 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1713-Ն որոշման և Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-006-0131-0021 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող  գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.42451 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել  սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ․

1.Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ակնաղբյուր բնակավայրի  վարչական սահմաններում ՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-006-0131-0021/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 0.42451 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 0.42451 հա մակերեսով հողամասի նկատմամբ  սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-006-0131-0021/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner