Այսօր: Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 93
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 93


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացվել է Հայասատի Հանրապետության սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր: Առանձնացված հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասերի օտարում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերը օտարելու նպատակով․

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաք, Արցախյան փողոց թիվ94/8 հասցեում գտնվող, ՀՀ սեփականություն հանդիսացող 0.0098հա մակերեսով և 11-001-0224-0116 ծածկագրով, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության տրանսպորտի գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, ՀՀ սեփականություն հանդիսացող 0.57318հա մակերեսով և 11-035-0258-0008 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, ՀՀ սեփականություն հանդիսացող 2.70893 հա մակերեսով և 11-035-0258-0007 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի գ. Գանձաքար, 46-րդ փողոց թիվ52 հասցեում գտնվող, ՀՀ սեփականություն հանդիսացող 2.08հա մակերեսով և 11-001-0633-0002 ծածկագրով, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված, ՀՀ սեփականություն հանդիսացող 0.17298հա մակերեսով և 11-001-0233-0001 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner