Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սուրեն Կոստանյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ազատամուտ Բարեկամության փողոց 12 շենքի 25 բնակարան հասցեում գտնվող բնակարանին վերահասցեավորում տալու խնդրանքով ։
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ Բարեկամության փողոց 12 շենքի 25 բնակարան հասցեում գտնվող բնակարանը վերահասցեավորել և տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ, Լ․ Աղբալյան փողոց, 12 շենք, 25 բնակարան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: