Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 125
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 32-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 50/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Տավուշի մարզ Իջևան համայնք Գանձաքար գյուղ 32-րդ փողոց, թիվ 50/1 հասցեով, պետական սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից սեփականության իրավունքով օտարելու նպատակով  11-021-0625-0004 ծածկագրով տարածքից առանձնացվել է 0,8119հա մակերեսով հողամաս: Հողամասը  չի գտնվում   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները  և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող   շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը  սեփականության իրավունքով օտարելու նպատակով:

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք Գանձաքար գյուղ 32-րդ փողոց, թիվ 50/1 հասցեով, պետական սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից սեփականության իրավունքով օտարելու նպատակով  11-021-0625-0004 ծածկագրով տարածքից առանձնացվել է 0,8119հա   հողամասը սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner