Տավուշի մարզի Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 1.0 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 1050-Ն որոշման, նշված հողամասը ընդգրկված է Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում, հանդիսանում է համայնքային սեփականության, 11-058-0213-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, արոտ գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 1.0 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում ՝ գյուղատնտեսական նշանակության արոտ գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0213-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 1.0 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: