Համայնքի ղեկավարին է դիմել Էմմա Հարությունի Մելքումյանը՝ ծնված 21.08.1954 թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող մանկապարտեզի՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Մանկապարտեզի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.04.2025թ. գ/մ թիվ 481 վկայագրի կազմում է 0.09135 հա /ծածկագիր 11-013-0084-0095/, ուստի դիմել է օրինական 0.09135հա մակերեսով հողամասի և 239.35քմ մանկապարտեզի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.04.2025թ. գ/մ թիվ 481 վկայագիրը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1 Վերականգնել քաղաքացի Էմմա Հարությունի Մելքումյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.09135 հա հողամասի և 239.35քմ ներքին մակերեսով մանկապարտեզի նկատմամբ /ծածկագիր 11-013-0084-0095/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Էմմա Հարությունի Մելքումյանին պատկանող 0.09135 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-013-0084-0095/ մանկապարտեզին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր 11-րդ փողոց, թիվ 19/3 մանկապարտեզ:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :