Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լիանա Վրեժի Խաչատրյանը, ծնված՝ 02․10․1998թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևանի քաղաքի Ասլանյան փողոց 59 հասցեում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-001-0139-0066/, փաստացի մակերեսը կազմում է 0.03954հա, որի վրա առկա է 1935թ. կառուցված 264․4քմ մակերեսով բնակելի տուն և 1965թ․ կառուցված 31․1քմ մակերեսով անասնաշենք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․03954հա մակերեսով հողամասը, 264․4քմ ներքին մակերեսով բնակելի տունը և 31․1քմ մակերեսով անասնաշենքը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Վերականգնել քաղաքացի, Լիանա Վրեժի Խաչատրյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.03954հա մակերեսով հողամասի և 264․4քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-001-0139-0066/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Լիանա Վրեժի Խաչատրյանին, պատկանող 0.03954հա մակերես հողամասով /ծածկագիր 11-001-0139-0066/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,Իջևան քաղաք, Ասլանյան փողոց, 59 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :